Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակում փոքրիկն աճում է շատ արագ, նրա քաշն արդեն կազմում է մոտավորապես 1500 գր: Ապագա մայրը պետք է ուշադիր լինի իր քաշի ավելացման նկատմամբ՝ շաբաթական 300 գր-ը առավելագույնն է, պնդում են բժիշկները: Հիմնական հարցերը, որոնք հղիության վերջում անհանգստացնում են ապագա մորը, կապված են անմիջապես ծննդաբերության հետ. Ինչպե՞ս ստանալ ուղեգիր անհրաժեշտ ծննդատան համար, ինչպե՞ս ընտրել ծնունդ ընդունող բժշկին, ինչպիսի՞ առավելություններ ունի պայմանագրային ծննդաբերությունը, ճի՞շտ է, արդյոք, ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ: Այս կարևոր հարցերի պատասխանները պետք է նախապես փնտրել, երբ դեռևս կա մի քանի շաբաթ:

Պտղի զարգացումը

Երեխայի քաշը մոտավորապես 1500 գր է, հասակը` 40-42 սմ: Նրա բբերը կարող են լայնանալ և սեղմվել՝ ի պատասխան լույսին և մթությանը: Ոտքերին, ձեռքերին և մարմնին ավելանում է ենթամաշկային ճարպաշերտը և նրանք դառնում են ավելի կլորավուն: Պտղի օրգաններն աշխատում են գրեթե այնպես, ինչպես նորածնինը, սակայն դեռ ամբողջովին հասուն չեն և լիովին պատրաստ չեն գործել մոր օրգանիզմից դուրս: Թոքերը բավարար զարգացած չեն, որպեսզի երեխային ապահովեն թթվածնով: Տղաների մոտ դեռևս չի ավարտվել ամորձիների իջեցումը փոշտեր, աղջիկների մոտ մինչև վերջ չեն փակվել սեռական շրթերը:
Եթե այս շաբաթում հղիությունն ընդհատվի, ապա դա կհամարվի ոչ թե վիժում, այլ ծննդաբերություն: 31-րդ շաբաթում ծնված փոքրիկներին արդեն հնարավոր է բավականին արդյունավետ խնամել: Նրանց մոտ արտահայտվող հիմնական խնդիրը թոքերում սուֆրակտանտի անբավարար քանակությունն է, ինչի պատճառով ալվեոլները չեն կարողանում բացվել: Բայց այժմ շատ կլինիկաներում օգտագործում են արհեստական սուրֆակտանտ, որն օգնում է անհաս փոքրիկին` շնչել:

Մոր վիճակը

Շատ կանայք հղիության վերջում, գրեթե մշտապես, զգում են այրոց: Դրա պատճառն այն է, որ արգանդը մեծանալով վեր է բարձրանում և ավելի ու ավելի ճնշում ներքին օրգաններին, այդ թվում` ստամոքսին և կերակրափողին: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել քիչ քանակներով, բայց` հաճախ: 31-րդ շաբաթից սկսած, սովորաբար, սկսվում են «մարզական» կամ Բրեկստոն-Խիկսի կծկումները: Կարող են շարունակվել մեջքի ցավերը, հոգնածությունը, մատների ծայրերի թեթև թմրածությունը: Դա, այդպես կոչված,  «արմատային համախտանիշն» է՝ կեցվածքի փոփոխման արդյունքում նյարդային վերջույթների սեղմվածությունը: Տհաճ զգացողությունները նվազեցնելուն կարող է օգնել օստեոպաթը:

Ի՞նչ անել

  • Որպեսզի այտուցներ չլինեն, հարկ է սահմանափակել աղի, կծու և ապխտած կերակուրները, ինչպես նաև հաշվարկել խմած և օրգանիզմից հեռացող հեղուկի քանակները: Դրանց տարբերությունը պետք է չլինի ավելի, քան 200-300 մլ-ը:
  • Հարկ է հետևել բժշկի բոլոր խորհուրդներին, հատկապես, եթե դրանք վերաերում են հղիության երկրորդ կեսին օգտագործվող աղի և հեղուկների քանակին:
  • Պատրաստել ծննդաբերության համար անհրաժեշտ պայուսակը:
  • Հաճախ երեխային և մորը ծննդաբերության ժամանակ և ծննդաբերությունից հետո անհրաժեշտ իրերը տրամադրում են ծննդատանը, կամ այդ մասին տեղեկացնում են բժշկական կայքերում:
  • Անհրաժեշտ բոլոր իրերի պատրաստումը պետք է չթողնել վերջին օրերին, որովհետև վստահություն չկա, որ այդ ամենը հնարավոր է ձեռք բերել վերջին շաբաթվա ընթացքում` նախքան ծննդատանը հայտնվելը, օրինակ, առանց անհրաժեշտ հողաթափերի: Ավելի լավ է վերջին պահին ինչ-որ ավելորդ բան հանել պայուսակից, քան ամուսնուն ուղարկել շտապ գնումներ կատարելու:
  • Խանութներում ընտրել երեխայի մահճակալը:
  • Անհրաժեշտ իրերի շարքում վատ չէր լինի նաև գնել երեխայի մահճակալը՝ ներքնակով, մոմլաթով, թափարգելով և անկողնային սպիտակեղենով: Հետևեք կայքերում մանկական խանութների զեղչերին և գովազդներին, դա կօգնի նվազեցնել ընտանեկան ծախսերը:
  • Հիշե՛ք, երեխային պետք չեն թանկարժեք մահճակալ և իրեր, բավակրար է, եթե նրա առաջին կահույքը լինի համեստ, բայց բնական հումքից:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ